Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ավարտվել են «ՀՀ վարչապետի գավաթ» թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլի խաղերը

23.03.2026

ՀՀ Կոտայքի մարզում ավարտվել են «ՀՀ վարչապետի գավաթ» թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլի խաղերը, որին մասնակցել են 5-9-րդ և 10-12-րդ տարիքային խմբերի շուրջ 55 դպրոցական թիմեր:

 Չարենցավանի, Աբովյանի, Հրազդանի և Նաիրիի խաղերի արդյունքում յուրաքանչյուր տարածաշրջանից 3-ական թիմեր հնարավորություն են ստացել մասնակցելու առաջիկա մարզային փուլին:

 Մարզային փուլի խաղերը կկայանան ապրիլի 6-ին և 7-ին՝ Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում:

 Հաջողություն ենք մաղթում մեր բոլոր մասնակիցներին և հուսով ենք, որ այս մրցաշարում ևս Կոտայքի մարզը կգրանցի լրջագույն հաջողություններ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-27 12:29:24