Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հողամասերի նպատակային և գործառնական նշանակություններին առնչվող գործընթացի վերաբերյալ քննարկում ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմում

12.03.2026

 ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության քաղաքաշինության և տարածական պլանավորման բաժնի պետ Լիլիթ Պալյանի, ոլորտային պատասխանատուների, ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների վարչության հողաշինության բաժնի պետ Գուրգեն Ավետիսյանի, վարչության մասնագետների, ինչպես նաև մարզի բոլոր համայնքապետարանների ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ:

 Հանդիպման օրակարգում ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1972-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծում իրականացված մեծածավալ փոփոխությունների, մասնավորապես, հողամասերի նպատակային և գործառնական նշանակություններին առնչվող գործընթացի պարզաբանման վերաբերյալ հարցերն էին:

 Ծավալվել է հարց ու պատասխան, տրվել են մանրամասն պարզաբանումներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-17 11:59:27