Նորություններ
Լրահոս
ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
08.03.2026
Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր և դուստրեր,
ջերմորեն շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։
Այս գեղեցիկ տոնը ևս մեկ առիթ է արժևորելու հայ կնոջ անգնահատելի դերակատարությունը ընտանիքում, ինչպես նաև հասարակական կյանքում և մեր պետության զարգացման ճանապարհին։
Հայ կինը դարեր շարունակ եղել է մեր ազգային արժեքների պահապանը, ընտանեկան ջերմության ու հոգատարության խորհրդանիշը։
Մաղթում եմ Ձեզ առողջություն, խաղաղություն, ընտանեկան ջերմություն և շարունակական հաջողություններ ձեր բոլոր նախաձեռնություններում։


