Նորություններ
Լրահոս
Ահարոն Սահակյանը ՏԿԵՆ-ում մասնակցել է աշխատանքային խորհրդակցության
05.03.2026
ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը մարզպետների հետ մասնակցել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցությանը։
Քննարկվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխության հետ կապված ընթացակարգային հարցեր։
Ժաննա Անդրեասյանը մանրամասն ներկայացրել է նախատեսվող փոփոխությունները, առաջիկա աշխատանքների կազմակերպման և իրականացման մանրամասները։
Ծավալվել է հարցուպատասխան։


