Նորություններ
Լրահոս
«Մարզերի կլիմայական խոցելիության գնահատում, կլիմայի հարմարվողականության տարածաշրջանային հանձնաժողովների ձևավորում և տարածաշրջանային քաղաքականության շրջանակի մշակում» ծրագրի քննարկում Կոտաքի
03.03.2026
«ԲԻ-ԴԻ-Օ» խորհրդատվական ընկերությունը «Հայաստանի հարմարվողականության ֆինանսավորման ազգային մեխանիզմ» ծրագրի, մասնավորապես՝ «Մարզերի կլիմայական խոցելիության գնահատում, կլիմայի հարմարվողականության տարածաշրջանային հանձնաժողովների ձևավորում և տարածաշրջանային քաղաքականության շրջանակի մշակում» բաղադրիչի շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմում կազմակերպել էր ֆոկուս-խմբային քննարկում շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկման ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել մարզի հիմնական կլիմայական խնդիրների շուրջ՝ նպատակ ունենալով բացահայտել ամենախոցելի ոլորտներն ու խմբերը, ինչպես նաև հավաքագրել ծրագրային առաջարկներ՝ առկա խնդիրների մեղմման և արդյունավետ լուծումների մշակման համար։
Քննարկումների արդյունքում վեր են հանվել մարզում առկա մի շարք տեղային և գլոբալ կլիմայական մարտահրավերներ։


