Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մասնակցային բյուջետավորման գործընթացով Չարենցավանում կիրագործվի «Առողջ համայնք-բացօթյա մարզահրապարակի և հեծանվուղու ստեղծում» ծրագիրը

02.03.2026

 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացով Չարենցավան համայնքում ավարտվել է ներկայացված ծրագրերի քվեարկությունը և կայացել է հանձնաժողովի ամփոփիչ նիստը: Չարենցավան համայնքի բնակիչները մեծ ակտիվություն են ցուցաբերել քվեարկության ողջ ընթացքում:

3654 ձայն է հավաքել «Առողջ համայնք-բացօթյա մարզահրապարակի և հեծանվուղու ստեղծում» ծրագիրը, որն էլ ճանաչվել է հաղթող:

 Մասնակցային բյուջետավորման 2 ծրագիր էլ 2025 թվականին է հաղթել Չարենցավանում, և արդյունքում Չարենցավանի քաղաքային գրադարանի ֆոնդային հատվածը հիմնանորոգվել ու կահավորվել է, իսկ Բջնիում կառուցվել է բազմաֆունկցիոնալ խաղահրապարակ:

«Առողջ համայնք-բացօթյա մարզահրապարակի և հեծանվուղու ստեղծում» ծրագրի գաղափարի հեղինակը Չարենցավան համայնքի բնակիչ Վազգեն Մարգարյանն է:
Առաջիկայում համայնքապետարանը կսկսի ծրագրի նախագծանախահաշվային աշխատանքները:

Շնորհավորում ենք բոլոր քաղաքացիներին, ովքեր համախմբվել են այդ գաղափարի շուրջ և իրենց ակտիվությամբ ապահովել ծրագրի իրականացման հնարավորությունը:

Ի դեպ, մասնակցային բյուջետավորումը քաղաքացիների նախաձեռնություններից բխող ծրագրային առաջարկներ ձևավորելու, ներկայացնելու, մշակելու, քննարկելու, ուղիղ քվեարկությամբ դրանք ընտրելու և իրականացնելու գործընթաց է, որի շրջանակում գործընթացին մասնակցող քաղաքացիներն են որոշում, թե ինչպես օգտագործել հանրային (պետական և համայնքային) բյուջետային միջոցների այդ նպատակով նախատեսված մասը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-03 13:15:06