Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ Կոտայքի մարզպետը և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը Նաիրիում իրականացրել են հանդիպում բնակիչների հետ

18.02.2026

 ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի հետ Նաիրիի համայնքապետարանում իրականացրել են հանդիպում բնակիչների և համայնքի ոլորտային մասնագետների հետ՝ ներկայացնելու քաղաքաշինության բնագավառի բարեփոխումներն ու քննարկելու նրանց հետաքրքրող ոլորտային հարցերը:

 Հանդիպմանը մասնակցել են կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, խորհրդական Հովսեփ Հովեյանը, մարզպետի խորհրդական Ստեփան Բաղդասարյանը, Նաիրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Հարությունյանը, վարչական շրջանների ղեկավարները և ոլորտային պատասխանատուները։

 Քաղաքաշինության կոմիտեի նախագահը խոսել է քաղաքաշինական գործընթացների թվայնացման մասին' ընդգծելով մեկնարկած քաղաքաշինական ընթացակարգերի կանոնակարգման, պարզեցման և հստակեցման համալիր բարեփոխումները, որոնք կնպաստեն քաղաքաշինական գործունեության իրականացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը։ Նա նաև տեղեկացրել է,որ urban-permits.e-gov.am հարթակով իրականացվող քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացից հետո թվային հարթակ են տեղափոխվելու նաև հողամասերի նպատակային նշանակության փոփոխության և համալիր փորձաքննության գործընթացները։

 Ցուցադրվել են քաղաքաշինական կադաստրի հնարավորությունները, որի մշակումն ակտիվ փուլում է։ Այն հնարավորություն կտա տեղեկատվություն ստանալ տարածքի քաղաքաշինական սահմանափակումների և կառուցապատման չափորոշիչների մասին։

 Մարզպետը և քաղաքաշինության կոմիտեի նախագահը պատասխանել են քաղաքացիների և համայնքի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնց մի մասի կարգավորման ուղղությամբ կոմիտեի կողմից արդեն քայլեր են ձեռնարկվել։

 Հանդիպման ավարտին Ահարոն Սահակյանն ընդունել է մի շարք քաղաքացիների, լսել նաև նրանց հուզող հարցերը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-23 18:42:38