Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ Կոտայքի մարզպետն ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին և ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանին

16.02.2026

 ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է աշխատանքային այցով Կոտայքի մարզում գտնվող ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանին:

 Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները:

 Քննարկվել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները, սոցիալ-տնտեսական հիմնահարցերը։

 Անդրադարձ է կատարվել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, հանրային տրանսպորտի կազմակերպմանը, թափառող շների հետ կապված խնդիրներին, աղբահանության կազմակերպմանը, ջրամատակարարմանն առնչվող խնդիրներին:

  Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով Կոտայքի մարզ և Կոտայքի մարզպետի աշխատակազմ այցի համար՝ մարզպետ Ահարոն Սահակյանը կարևորել է երկկողմանի համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել վերապահված լիազորությունների շրջանակում աջակցել' բարձրացված հարցերը և խնդիրները համատեղ լուծելու ուղղությամբ՝ ընդգծելով խնդիրների արագ արձագանքման և արդյունավետ հաղորդակցության ապահովման կարևորությունը։

 Անահիտ Մանասյանն էլ վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ մարզում շարունակաբար կկատարելագործվեն այն համակարգերը, որոնք էական ազդեցություն ունեն մարդկանց կյանքի որակի վրա։

 ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ևս բարձրաձայնել է մի շարք հարցերի մասին, որոնք գույքագրվել են լայն քննարկման համար:

 Քննարկվել են նաև համագործակցության ընթացիկ ուղղություններն ու հնարավորությունները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-23 18:42:38