Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հրազդան և Ծաղկաձոր համայնքներում բացվել են երիտասարդական կենտրոններ

12.02.2026

 ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ մասնակցել է «Հրազդան» և Աղավնաձորի «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնների բացմանը։

 Միջոցառումներին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանը, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը, Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը, ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների, հասարակական կազմակերպությունների, մարզի դպրոցների ներկայացուցիչներ:

 Պաշտոնյաները շրջել են երիտասարդական կենտրոններում, ծանոթացել ստեղծված պայմաններին․ նրանց ներկայացվել են 2026 թվականին նախատեսված միջոցառումների ծրագրերը։

 Երիտասարդական կենտրոնների բացման շրջանակում կնքվել են եռակողմ հուշագրեր՝ ԿԳՄՍՆ-ՏԻՄ-քաղաքացիական հասարակության կազմակերպություն:

 Հրազդանում հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը, «Հայի բռունցք» երիտասարդական, մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Գարիկ Աղասյանը, իսկ Աղավնաձորում՝ ԿԳՄՍ նախարարը, համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը և «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգոր Երիցյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-23 18:42:38