Նորություններ
Լրահոս
ՀՀ Կոտայքի մարզպետն ընդունել է միջազգային GIZ կազմակերպության ներկայացուցիչներին
06.02.2026
ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է Եվրամիության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից ֆինանսավորվող և GIZ կողմից իրականացվող EU4Sevan+ ծրագրի ղեկավար Նիլս Թեվսին, ծրագրի խորհրդատու Մարտին Յեգերին և ծրագրի խորհրդական Էդգար Փիրումյանին։
2025 թվականի դեկտեմբերից մեկնարկել է «Ջրային ռեսուրսների արդյունսվետ կառավարում հանուն Հայաստանում կայուն համայնքային զարգացման» ծրագիրը, որն ուղղված է Սևանա լճի հարակից ջրհավաք ավազանների կեղտաջրերի ու ջրային ռեսուրսների կառավարման գործընթացների բարելավմանը։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից։
Մարզի ղեկավարը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել հանդիպման կայացման համար, քանի որ Կոտայքի մարզը հանդիսանում է Սևանա լճի հարակից ջրհավաք ավազանի հիմնական տարածք, և այդ կոնտեքստում կարևոր է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն ուղղված քայլերը։
Մարզպետը պատրաստակամություն է հայտնել վերապահված լիազորությունների շրջանակում աջակցել ծրագրի իրականացմանը և շահագրգիռ համայնքների ներգրավմամբ հասնել ջրային պաշարների արդյունավետ կառավարմանը։
Միաժամանակ, քննարկվել են նաև Քաղսիի մաքրման կայանի վերագործարկման հնարավոր տարբերակները։


