Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված Ուժերի կազմավորման օրվա կապակցությամբ

28.01.2026

Այսօր Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի կազմավորման օրն է, ինչի առիթով շնորհավորում եմ մեր բոլոր զինվորներին, զինծառայողներին, կամավորներին, սպաներին, ռազմական բժիշկներին և ռազմական գործի բոլոր ներկայացուցիչներին։

Օրը ոչ միայն միմյանց շնորհավորելու, այլև պետության հանդեպ մեր վերաբերմունքի, ազգային արժեքների ու արժեհամակարգի մասին խորհելու ևս մեկ պատեհ առիթ է ստեղծում։

Ինչպես միշտ Հայաստանի Հանրապետության պետական սահմանների անսասանության, մեր պետության անվտանգության և խաղաղության թիվ մեկ երաշխավորը ՀՀ Զինված Ուժերն են' զինվորից մինչև սպա։

Անգնահատելի է ձեր ծառայությունն ու առաքելությունը, որն իրականացնում եք պատվախնդրորեն, հայրենանվեր ու հայրենատեր ոգով, իսկ այն բարեփոխումները, որոնք այսօր տեղի են ունենում ՀՀ պաշտպանության ոլորտում, խոսում են այն մասին, որ մեր պետությունն ընթանում է առաջընթացի և կայուն խաղաղության ճանապարհով' կենտրոնում բարձր պահելով հայ զինվորին ու զինվորականին։
Եվս մեկ անգամ շնորհավորելով տոնական օրվա կապակցությամբ' մաղթում եմ տոկուն կամք և ուժ, որպեսզի հպարտությամբ իրականացնեք ձեր առջև դրված բարդ, բայց միևնույն ժամանակ սուրբ առաքելությունը' ծառայությունը Հայաստանի Հանրապետությանը։

Առանձնահատուկ շնորհավորում եմ այս պահին ծառայություն իրականացնող մեր բոլոր զինվորներին, զինծառայողներին ու սպաներին։
Իմացե'ք, որ դուք ամենակարևոր, ամենապատասխանատու և նվիրական գործն եք կատարում։

Փա'ռք Հայոց բանակին։

Փա'ռք հայոց զինվորին։

Խոնարհում բոլոր պատերազմներում հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած մեր եղբայրների հիշատակի առջև:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-23 18:42:38