Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետն անցկացրել է զորակոչային հանձնաժողովի նիստ
26.01.2026
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր անցկացրել է զորակոչային հանձնաժողովի 2026 թվականի առաջին նիստը, որին մասնակցում էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Անի Դանիելյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Իսկանդարյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնի պետ, փոխգնդապետ Հրաչյա Աթաբեկյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի ռազմական ոստիկանության բաժնի պետ, գնդապետ Լևոն Գրիգորյանը, ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Կոտայքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Մարգար Բաղդասարյանը,Կոտայքի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Հարություն Ալեքսանյանը, վարչության մասնագետներ:
Նիստի մեկնարկին մարզի ղեկավարը ողջունել է հանձնաժողովի բոլոր անդամներին և մաղթել արդյունավետ աշխատանքային տարի, ապա քննարկվել են շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչից մի շարք քաղաքացիների ազատման և տարկետման իրավունքից օգտվելու վերաբերյալ անձնական գործերը:
Կոտայքի մարզային զորակոչային հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ պաշտպանության նախարարություն:


