Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ

07.01.2026

Հանրապետության և Կոտայքի մարզի սիրելի՛ զորակոչիկներ,

մեկնարկում է ձմեռային զորակոչը, և արդեն ձեր հերթն է մեկնելու ծառայության և պաշտպանելու Հայաստանի Հանրապետության պետական սահմանները:

Այսօրվանից դուք ստանձնում եք նոր պարտավորություն, որը շատ ավելի պատվաբեր ու կարևոր է յուրաքանչյուր տղամարդու կյանքում, իսկ զինվորական առօրյան, իր առանձնահատկություններով հանդերձ, ամենահետաքրքիրն է՝ լի բացահայտումներով և փորձություններով:

Մաղթում եմ, որ կյանքի այս նոր շրջափուլում լինեք ողջամիտ, աչալուրջ, զգոն, չկորցնեք մարդկային, ընկերական և իսկական տղամարդուն վայել արժեքներն ու սկզբունքները, և ձեր պատասխանատու վարքով ու օրինակելի ծառայությամբ արժանանաք հրամանատարների, ծառայակից ընկերների և ձեր ծնողների բարձր գնահատանքին:

Տղե՛րք, ընկերաբար խնդրում և հորդորում եմ, որ ծառայությանը վերաբերեք առավելագույն պատասխանատվությամբ, հարգեք ձեր հրամանատարներին և լսեք նրանց խորհուրդները, եղեք ընկերասեր և աջակցող, քանի որ հենց դա է օգնելու ամենածանր թվացող իրավիճակներում: Թե ինչպիսին կլինի ձեր ծառայությունը, մեծապես կախված է հենց ձեզնից, ձեր հմտություններից ու կամքից:

Համբերություն և տոկունություն եմ մաղթում նաև մեր բոլոր զորակոչիկների ծնողներին, ընկերներին, հարազատներին: Թող խաղաղություն լինի մեր երկրում ու մեր սահմաններին: Խաղաղ երկնքի տակ ծառայեք և ողջ ու առողջ վերադարձեք ձեր օջախներ: Աստված ձեզ պահապան:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-20 13:16:24