Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Բալահովիտի նորակառույց մանկապարտեզը բացվեց

07.01.2026

 ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի, ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանի, Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հետ ներկա է գտնվել Աբովյան համայնքի Բալահովիտ բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացմանը։

 Բնակավայրը վերջին 30 տարվա ընթացքում մանկապարտեզ չի ունեցել։

 60 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը կառուցվել է ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրով' Կառավարություն/համայնք համաֆինանսավորմամբ, ընդհանուր 180 մլն դրամ արժեքով։

Սա Կոտայքում ժամանակակից լուծումներով կառուցված հերթական մանկապարտեզն է' նախատեսված փոքրիկների նախադպրոցական կրթությունն ավելի լավ, բարեկարգ և լուսավոր միջավայրում կազմակերպելուն։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-03 13:15:06