Նորություններ
Լրահոս
Հայաստանում ժողովրդավարական մասնակցության և կլիմայական առումով «խելացի» գյուղատնտեսության խթանում ծրագրի շրջանակում մարզի 10 ֆերմերներ ստացել են աջակցություն
16.12.2025
Կոտայքի մարզում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների և մարզի ֆերմերների մասնակցությամբ:
Հանդիպման նպատակը դեռ նախորդ տարի ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի և «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության նախագահ Ելենա Մանվելյանի միջև կնքված հուշագրի համատեքստում իրականացված աշխատանքների ամփոփումն էր:
Կնքված հուշագրի արդյունքում «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի աջակցությամբ ՀՀ Կոտայքի մարզում իրականացնում է ««Հայաստանում ժողովրդավարական մասնակցության և կլիմայական առումով «խելացի» գյուղատնտեսության խթանում» ծրագիրը, որը նպատակ ունի հզորացնել փոքր ֆերմերներին, հատկապես կանանց՝ նրանց տրամադրելով գիտելիքներ և գործիքներ, որոնք անհրաժեշտ են կլիմայական մարտահրավերներին դիմակայելու, կայուն եկամուտ ապահովելու և համայնքների կյանքում ավելի ակտիվ դեր ստանձնելու համար:
Հանդիպման ընթացքում ծրագիրը շահած 10 ֆերմերների հանձնվել են հավաստագրեր: Վերջիններս ստացել են նաև 1-2,7 մլն. դրամի չափով աջակցություն՝ 10 % մասնակի վճարմամբ:


