Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզում ավարտվել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի մարզային փուլը
09.12.2025
Կոտայքի մարզում ավարտվել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի մարզային փուլը:
Համառ խաղերի ընթացքում չորս տարածաշրջաններից լավագույն արդյունք ցուցաբերած թիմերը Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոցում մասնակցել են ամփոփիչ խաղին:
Եվ այսպես,
Առաջին տարիքային խմբում եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք են ստացել Ակունքի միջնակարգ, իսկ երկրորդ տարիքային խմբում՝ Աբովյանի թիվ 10 հիմնական դպրոցների թիմերը:
Եզրափակիչ փուլի խաղերը կանցկացվեն դեկտեմբերի 20-25-ը՝ Երևանում:
Հաջողություն ենք մաղթում Կոտայքի մարզը ներկայացնող թիմերին և լիահույս ենք, որ եզրափակիչ փուլում կարձանագրենք լավագույն արդյունք:


