Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ Կոտայքի մարզպետը ՏԿԵՆ նախարարի հետ դիտարկել են Կորեայի ձոր կոչվող ճանապարհի հիմնանորոգման ընթացքը

09.12.2025

 ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուների հետ այցելել և դիտարկել է «Կորեայի ձեր» տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, որոնք գրեթե ավարտական փուլում են։

 276 մլն դրամ պայմանագրային արժեքով այս ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին այս տարվա օգոստոսի 18-ից և գրեթե ավարտվել են։ Այս պահին իրականացվում են աշխատանքներ ճանապարհային անվտանգության էլեմենտների տեղադրման վրա։

 Այս ճանապարհը շատ կարևոր նշանակություն ունի հատկապես քաղաքը շրջանցելու և խցանումներից բեռնաթափելու համար։ Այս հատվածում մեծ ծավալի աշխատանք է կատարվել, ճանապարհը լայնացվել է և բարեկարգվել։
Այնուհետև այցելել են Երևան-Աշտարակ մայրուղու Պռոշյանի բնակավայր տանող հատված։

 Այստեղ էլ մոտ 5.02 կմ հատվածում իրականացվել է միջին նորոգման աշխատանքներ՝ մոտ 269 մլն դրամ պայմանագրային արժեքով։ Աշխատանքները 95% -ով ավարտված են։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-10 10:41:35