Նորություններ
Լրահոս
ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ
17.11.2025
Այսօր նշվում է Ուսանողության միջազգային օրը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ ԲՈՒՀ-երում, քոլեջներում և այլ կրթական հաստատություններում սովորող բոլոր ուսանողներին:
Ուսանողության օրերը խենթ ու խելառ տարիների, լավ ու վատ օրերի, նոր հնարավորությունների, գիտելիքների ձեռքբերման, մարտահրավերների հաղթահարման, պայքարելու, պարտվելու, հաղթելու մասին են, ինչպես նաև լավագույն հիշողությունների անմոռաց պահեր:
Մաղթում եմ, որ լինեք նախաձեռնող, համարձակ, եռանդուն:
Հավատացեք ձեր ուժերին և վստահ առաջ գնացեք դեպի ձեր կյանքի նպատակը՝ երբեք չվարանելով և չվախենալով:
Վայելեք ձեզ տրված յուրաքանչյուր պահը, քանզի ձեր ներսում է առաջընթացի շարժիչ ուժը, աշխարհը փոխելու և ավելի լավը դարձնելու պոտենցիալը,
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ և ցանկանում, որ աշխարհընկալման փնտրտուքների մեջ գտնեք կատարյալն ու գեղեցիկը:
Փառք ու պատիվ բոլոր պատերազմներում ընկած մեր ուսանող ընկերներին:


