Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ ձևավորման օրվա կապակցությամբ

10.11.2025

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման օրն է, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր և հատկապես Կոտայքի մարզի ՏԻՄ ծառայողներին։

Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման օրը պաշտոնապես սկսել է նշվել 1996 թվականի նոյեմբերի 10-ին կայացած Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրություններից հետո։
Տեղական ինքնակառավարման համակարգն օր օրի ավելի է կայանում՝ ի շնորհիվ ՀՀ կառավարության բարեփոխումների, համայնքներում շարունակաբար իրականացվող սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի և ներդրումների:
Գործընթացի կայացման գործում անգնահատելի է նաև մեր համայնքային ծառայողների աշխատանքը և նրանց ջանքերը՝ ուղղված ավելի քաղաքացիակենտրոն, ուժեղ և առաջադեմ տեղական ինքնակառավարման մարմիններ ունենալուն:
Եվս մեկ անգամ ընդգծում եմ Կոտայքի մարզում ձևավորված համագործակցային դրական մթնոլորտը և տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների սերտ փոխգործակցությամբ տարվող աշխատանքները, ինչի արդյունքում մեզ հաջողվում է ավելի շատ ծրագրեր իրականացնել մեր համայնքներում:
Կրկին շնորհավորելով ՏԻՄ օրվա կապակցությամբ՝ վստահեցնում եմ, որ Կոտայքի մարզպետի աշխատակազմը և անձամբ ես մեզ տրված լիազորությունների շրջանակում շարունակելու ենք աջակցել մարզի բացառապես բոլոր համայնքներին և համայնքային ծառայողներին՝ լուծելու խնդիրներն ու իրականացնելու քաղաքացիների կենսապայմանների բարելավմանն ուղղված ծրագրերը:

Մաղթում եմ անսպառ ուժ և արդյունավետ աշխատանք:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-05 17:37:03