Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Աբովյան համայնքում վերակառուցվում է մանկապարտեզ, հիմնանորոգվում են ճանապարհներ, արդիականացվում տարբեր ենթակառուցվածքներ

10.11.2025

 ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրերով մեծածավալ աշխատանքներ են իրականացվում նաև. Աբովյան համայնքում։

  2024 թվականի սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Աբովյան քաղաքի Էլարի փողոցում գտնվող մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքները։ Ծրագիրը ներառում է նաև գույքի ձեռքբերում։ Մանկապարտեզը նախատեսված է 216 երեխայի համար։ Շահած ծրագրի արժեքը 883 մլն. 237 հազար 300 դրամ է, աշխատանքները կավարտվեն 2026 թվականի հուլիսին։

 Աբովյան համայնքում ՀՀ կառավարության սուբվեցիոն 4 ծրագրեր էլ իրականացվում են 2025 թվականի փաթեթով։

 Ավելի քան 1 մլրդ. 786 մլն. 063 հազար 800 դրամ շահած ծրագրային արժեքով ասֆալտապատվում են Աբովյան քաղաքի Սարալանջ, Երիտասարդական, Շինարարների, Պիոներական փողոցները, ինչպես նաև Արամուս, Առինջ, Բալահովիտ, Գեղաշեն, Կաթնաղբյուր, Գետարգել, Կամարիս, Մայակովսկի, Պտղնի և Վերին Պտղնի բնակավայրերի փողոցները։ Բնակավայրերում աշխատանքները կավարտվեն այս տարի, իսկ Աբովյան քաղաքում' 2026-ին։

 53 մլն. 072 հազար 400 դրամ արժողությամբ ծրագրի շրջանակում էլ Աբովյան համայնքի Առինջ բնակավայրում իրականացվում է մայթերի' ասֆալտբետոնե ծածկով հիմնանորոգման ծրագիր։ Աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ։

 2025 թվականի սուբվենցիոն մեկ այլ ծրագրով Աբովյան համայնքի #Աբովյան քաղաքում, Առինջ, Բալահովիտ, Գետարգել, Կամարիս, Պտղնի բնակավայրերում ընթանում են համայնքային փողոցների գազաֆիկացման աշխատանքներ։ Շահած ծրագրի արժեքը 80 մլն. 383 հազար 800 դրամ է, աշխատանքները կավարտվեն այս տարի։

 Աբովյան համայնքի Բալահովիտ և Առինջ բնակավայրերում էլ ավարտվել է համայնքային ջրահեռացման /կոյուղու/ համակարգի կառուցման սուբվենցիոն ծրագիրը' շուրջ 29 մլն. 553 հազար 360 դրամ արժեքով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-05 17:37:03