Նորություններ
Լրահոս
ՀՀ պետական բյուջեով հիմնանորոգվում է Աբովյանի մուտքի 5 կմ-անոց ճանապարհահատվածը
21.10.2025
ՀՀ պետական բյուջեի միջոցներով' «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատվիրակությամբ հիմնանորոգվում է հանրապետական նշանակության կարևոր ճանապարհահատվածի՝ Հ-1, Վ. Պտղնու տրանսպորտային հանգույց-Ջրաբեր-Հրազդան-Հրազդանի քրեակատարողական հիմնարկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի մոտ 5 կմ հատվածը (Աբովյանի մուտք):
Ճանապարհը սկիզբ է առնում Վերին Պտղնի-Աբովյան-Բալահովիտ հատվածից:
Ծրագրի շրջանակում տեղադրվում են նոր ջրահեռացման համակարգեր, ամբողջությամբ փոխվում են ջրահեռացման խողովակները, հիմնանորոգվում են նաև մայթերը:
Պայմանագրի արժեքը 2 մլրդ. 76 մլն. դրամ է:


