Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզը ևս ներկայացել է «ԴիջիԹեք» ցուցահանդեսին

17.10.2025

 Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում օրերս անցկացվել է Առաջատար կազմակերպությունների ձեռնարկությունների միության կողմից 2005 թվականից կազմակերպվող «ԴիջիԹեք» ցուցահանդեսը, որին մասնակցել են նան Կոտայքի մարզի դպրոցները:

 Միջոցառման նպատակն էր՝ ցուցադրել հայկական տեխնոլոգիական համայնքի ներուժը, ինչպես նաև ստեղծել նոր ծանոթություններ և հնարավորություններ: Այն եզակի հարթակ է, որտեղ մեկտեղվում են տեխնոլոգիան, նորարարությունը և ուսումը:

 Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 8, Չարենցավանի թիվ 3 հիմնական, Մեղրաձորի, Աղավնաձորի միջնակարգ դպրոցներում գործող «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ ծրագրի շրջանակում մեր աշակերտները «ԴիջիԹեք» ցուցահանդեսին ինչպես հայերենով, այնպես էլ անգլերենով ներկայացրել են իրենց պատրաստած նորարարությունները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-13 10:31:46