Նորություններ
Լրահոս
Մեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը
16.10.2025
Դպրոցահասակ երեխաների շրջանում առողջ ապրելակերպի քարոզման և լող մարզաձևի մասսայականացման նպատակով մեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը:
Հոկտեմբերի 15-30-ը ՀՀ մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների միջև անցկացվում է նախնական մարզային փուլը:
ՀՀ Կոտայքի մարզում մրցաշարն անցկացվում է հոկտեմբերի 16-ին Աբովյանում, որին մասնակցում են հանրակրթական ուսումնական հաստատությունների 40-ից ավելի աշակերտներ:
Մրցաշարը կանցկացվի 2 տարիքային խմբում՝
- 8-12 տարեկան- 3-6-րդ դասարաններ
- 13-17 տարեկան - 7-12-րդ դասարաններ:
Մրցաշարի եզրափակիչ փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերը կպարգևատրվեն ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, հուշանվերներով մեդալներով և դրամական պարգևներով:
Մրցաշարը կազմակերպում և անցկացնում է ԿԳՄՍՆ կողմից ստեղծված հանձնաժողովը՝ համագործակցելով «Լողի հայկական դաշնություն» մարզական հասարակական կազմակերպության հետ:


