Նորություններ
Լրահոս
Հայտարարություն
10.10.2025
Ջրվեժի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող շարժական գույքերի բաց դասական աճուրդ:
Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին կարող են ծանոթանալ Ջրվեժի համայնքապետարանի շենքի 2-րդ հարկում, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց 76:
Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն` ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները:
Աճուրդի պայմանների մանրամասներին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել Ջրվեժի համայնքապետարան (Մելքոնյան փողոց 76, 2-րդ հարկ, հեռախոս՝ 010-684929):
Աճուրդը կայանալու է 2025 թվականի հոկտեմբերիի 16-ին, ժամը 11։00-ին, Ջրվեժի համայնքապետարանի շենքի 2-րդ հարկում:
Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2025 թվականի հոկտեմբերի 13-ը, ժամը 11։00-ն:
Աճուրդի կազմակերպիչը հրապարակային ծանուցման պահից սկսած՝ մինչև աճուրդի բացմանը նախորդող 3-րդ աշխատանքային օրը, մասնակիցներին ընձեռում է հնարավորություն՝ լոտ(եր)ն ուսումնասիրելու համար դիմել համայնքապետարան երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ ժամը 9:00-13:00 և 15։00-17։00 ընկած ժամանակահատվածում։
Լոտ(եր)ի նկատմամբ սահմանափակումներ չկան
Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են՝ հայտ (Ձև N 1), մասնակցության համար սահմանված չափով վճարի անդորրագիր՝ հաստատված Ջրվեժ համայնք ավագանու կողմից, անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթերը:
Աճուրդում հաղթող է ճանաչվում վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը։
Մանրամասները՝ http://kotayk.mtad.am/files/docs/88077.pdf


