Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի տոնի կապակցությամբ
05.10.2025
Սիրելի' ուսուցիչներ,
շնորհավորում եմ հոկտեմբերի 5-ի' Ուսուցչի մասնագիտական տոնի կապակցությամբ։
Բոլոր ժամանակներում ուսուցչի դերն ամենակարևորն է՝ որովհետև դուք եք կրթում սերունդներ և ազդեցություն թողնում նրանց աշխարհայացքի կերտման ու զարգագման գործում։
Կրթության ոլորտի փոփոխություններին, նոր չափորոշիչների ներդրմանը զուգահեռ անփոփոխ է մնում ուսուցչի առաքելությունը։ Այն միշտ ամենագնահատելին է, պատվարժանն ու շնորհակալը։
Առանձնահատուկ շնորհավորում եմ հատկապես մեր մարզի ուսուցիչներին՝ մաղթելով ուժ, եռանդ, տոկունություն՝ կրթության ոլորտի բարեփոխումներն ու նորամուծությունները պատվով կատարելու պատասխանատու գործում։
Շնորհակալ ենք ձեր համբերության, ուժի և նվիրումի համար։


