Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն անցկացրել է Մարզի խորհրդի նիստ

30.09.2025

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն անցկացրել է Մարզի խորհրդի նիստ մարզպետի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների պատասխանատուների և մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
 Նիստի օրակարգի առաջին կետով Կոտայքի մարզի համայնքներում ընթացիկ տարվա սեփական եկամուտների հավաքագրման արդյունքներն է ներկայացրել ֆինանսական վարչության պետ Համլետ Ստեփանյանը:

 Բոլոր հարկատեսակների մասով ցուցանիշներն այս պահին գոհացուցիչ են, որոշների ցուցանիշներն ավելի բարելավելու նպատակով մարզի ղեկավարը համայնքների ղեկավարներին հորդորել է ավելի հետևողական լինել և ակտիվացնել աշխատանքները բնակիչների շրջանում:

 Հաջորդիվ քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության հողաշինության բաժնի պետ Գուրգեն Ավետիսյանը զեկուցել է ՀՀ Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն համարվող արոտավայրերի օգտագործման վիճակի մասին:

 Մարզպետ Ահարոն Սահակյանը հանձնարարել է 2026 թվականի նոր գյուղատնտեսական տարում հետևողականորեն համագործակցել մարզի համայնքապետարանների հետ՝ հայտնաբերված թերությունները վերացնելու և նոր խնդիրներն ու բացթողումները բացառելու նպատակով:

 ՀՀ կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1311-Ն որոշման մասին է զեկուցել զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Նաիրա Մարգարյանը՝ ներկայացնելով սուբվենցիոն ծրագրերի փաթեթների կազմման և ներկայացման կարգում կատարված փոփոխությունները:

 Ահարոն Սահակյանն առաջարկել է համայնքների ղեկավարներին մանրամասն ծանոթանալ նոր որոշմամբ նախատեսված փոփոխություններին՝ առաջիկայում սուբվենցիոն ծրագրերը ներկայացնելու գործընթացը ճիշտ, ժամանակին և անխոչընդոտ ներկայացնելու նպատակով:

 Օրակարգային հարցերի սպառումից հետո քննարկվել են նաև մարզի միասնական աղբահանության գործընթացում համայնքների կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև այլ ընթացիկ հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-13 10:31:46