Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանի գլխավորությամբ անցկացվել է շտաբային ուսումնավարժություն

29.09.2025

 Հիմք ընդունելով ՀՀ Կոտայքի մարզպետի 2025 թվականի սեպտեմբերի 22-ի համապատասխան որոշումը՝ մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն՝ «Բնակչության, նյութական արժեքների և կենդանիների պաշտպանության միջոցառումների ու հրդեհաշիջման կազմակերպումը և իրականացումը անտառային խոշոր հրդեհի դեպքում» թեմայով:

  Ուսումնավարժանքին մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի համապատասխան ոլորտները համակարգող ստորաբաժանումների ղեկավարները, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության պատասխանատուներ:

 Քննարկվել են նման իրավիճակներում քաղաքացիների պաշտպանության միջոցառումների իրականացման հետ կապված հարցերը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-19 10:44:50