Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
26.09.2025
Կոտայքի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելություն:
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ ընդունել և լսել է սոցիալական, հողաշինական, տրանսպորտային ոլորտներին վերաբերող մի շարք հարցերով, ինչպես նաև զբաղվածության խնդիրներով նախապես հերթագրված մեր քաղաքացիներին:
Որոշ հարցեր տեղում լուծում են ստացել, մյուսներին ինչպես ինչպես մարզպետի, այնպես էլ ոլորտային պատասխանատուների կողմից տրվել են մանրամասն պարզաբանումներ:
Բարձրաձայնված մի շարք հարցեր կքննարկվեն համապատասխան ոլորտները համակարգող ստորաբաժանումների կողմից: