Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Չարենցավանում հիմնանորոգվում են երկու մանկապարտեզներ. մարզպետը հետևել է աշխատանքներին

26.09.2025

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն աշխատանքային այցի շրջանակում նախօրեին այցելել է Չարենցավան համայնք և համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանի, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Չարենցավանի տարածքային կառույցի ղեկավար Արթուր Գալստյանի, մարզպետի աշխատակազմի և Չարենցավանի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ դիտարկել այս պահին ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրերով ընթացող 2 մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքները: Մանկապարտեզներից մեկը հիմնանորոգվում է ամբողջությամբ, իսկ մյուս մանկապարտեզի հիմնանորոգումն ընդգրկում է 2-րդ մասնաշենքը:

 Այս պահին իրականացվում են ներքին հարդարման, բակերի բարեկարգման աշխատանքներ:
Ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարություն-համայնք՝ 70%-30% համաֆինանսավորմամբ:

 Շինարարական երկու կետերում էլ մարզի ղեկավարը զրուցել է շինարարների հետ՝ խիստ կարևորելով որակյալ աշխատանքների իրականացումն ու ժամկետների պահպանումը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-08 11:04:46