Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզում շահագործման են հանձնվել ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրերով վերակառուցված երեք մանկապարտեզներ
26.09.2025

ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի, համայնքի ավագանու անդամների և ոլորտային պատասխանատուների հետ Նաիրի համայնքում մասնակցել է երեք մանկապարտեզների բացման հանդիսավոր արարողությանը, որոնք վերակառուցվել են ՀՀ Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում։
Նախ այցելել են Պռոշյան բնակավայրի մանկապարտեզ, որը վերակառուցվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում և նախատեսված է շուրջ 120 երեխայի համար։
Ծրագրի արժեքը կազմում է 240 մլն ՀՀ դրամ՝ 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։
Հաջորդը Արագյուղի մանկապարտեզն էր, որը նույնպես հիմնովին նորոգվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։
Արագյուղը երբևէ մանկապարտեզ չի ունեցել, սակայն արդեն այսօր բնակավայրի 70-ից ավել երեխաներ կարող են մանկապարտեզ հաճախել իրենց գյուղում։
Ծրագրի արժեքը կազմում է 102 մլն ՀՀ դրամ՝ 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։
Երրորդ մանկապարտեզը Բուժական բնակավայրում էր. երկհարկանի, ամբողջությամբ նոր այս մանկապարտեզն արդեն գործում է։ Մանկապարտեզը նախատեսված է 120 երեխայի համար, սակայն այս պահին հաճախում է շուրջ 70 երեխա:
Նշված բոլոր մանկապարտեզների հարակից տարածքները բարեկարգվել են, կառուցվել են երեխաների համար նախատեսված խաղահրապարակներ։