Նորություններ
Լրահոս
Եղվարդում բացվել է ակնաբուժական ծառայություն
26.09.2025

ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի, Եղվարդի Նաիրի բժշկական կենտրոնի տնօրեն Մարի Բալյանի հետ մասնակցել Է «Հայկական ակնաբուժական նախագիծ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Եղվարդում Ակնաբուժական ծառայության բացման արարողությանը:
Ծառայությունը գործելու է Եղվարդի Նաիրի բժշկական կենտրոնի շենքում:
Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ԱՄՆ-ից ժամանած՝ Ակնաբուժական Հայկական ասոցիացիայի միջազգային կարգի բժիշկներ, հյուրեր:
Կլինիկան ստեղծվել է Հարի Թ․ Մանգուրյան հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի ընկերների աջակցությամբ: Ներդրման արժեքը կազմել է շուրջ 40.000.000 դրամ: