Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ
21.09.2025

Սիրելի' հայրենակիցներ, կոտայքցիներ,
շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձի կապակցությամբ։
Անկախության հասնելու, անկախություն կերտելու, անկախությանն արժանի լինելու ճանապարհը բարդ էր, մարտահրավերներով, պատերազմներով ու կորուստներով լի և այն ամեն գնով պահելն ու փայփայելը յուրաքանչյուրիս պարտականությունն է։
Յուրաքանչյուրս մեր աշխատանքով, մեր տեղում, մեր հայրենիքում արարելու, ստեղծելու և ստեղծագործելու որոշմամբ պետք է անենք առավելագույնը' տեր լինելու անկախությանն այնպես, ինչպես պետությանն ու ընտանիքին։
Անկախությունը բարձրագույն արժեք է, հայ ժողովրդի լինելիության դրոշմը։
Այն զարգացող և առաջ ընթացող Հայաստանի Հանրապետության հենասյունն է, որն ամուր և անսասան պահելու համար պիտի ջանանք բոլորս։
Շնորհակալ ենք անկախության հարատևության համար պայքարած ու կյանքը նվիրաբերած բոլոր հայորդիներին։
Փա'ռք բոլոր պատերազմներում հայրենիքի համար կյանքը զոհաբերած տղաներին։
Կեցցե' Հայաստանի Հանրապետությունը։