Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ Կոտայքի մարզպետը մասնակցել է խորհրդակցության

16.09.2025

ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՏԿԵ նախարարությունում մասնակցել է նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ անցկացված հերթական խորհրդակցությանը։

Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էր 3 հարց։

  1. Օրակարգային առաջին հարցով քննարկվել է համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը։ Հանձնարարվել է հետևողական լինել հավաքագրումների ցուցանիշներին։
  2. Քննարկվել է նաև ՀՀ կառավարության կողմից սեպտեմբերի 11-ին հաստատված սուբվենցիոն կարգում կատարված փոփոխությունները, ըստ որոնց հստակեցվել են առաջնահերթությունները և սուբվենցիոն փաթեթեների ներկայացման ժամկետները։
  3. Անդրադարձ է կատարվել նաև մարզպետների աշխատակազմերի կողմից իրականացվող ծրագրերի կատարողականներին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-18 09:10:31