Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզը կրկին առաջատար է
16.09.2025

Սեպտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի թերակղզուց դեպի Շողակաթ բնակավայր` 40 կմ ճանապարհահատվածում, անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը:
Մրցաշարին հետևել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Մրցաշարն անցկացվել է 2 տարիքային խմբերով, որին Կոտայքի մարզից ներկայացել են Ակունքի միջնակարգ դպրոցի հավաքական թիմերը:
- 10-12-րդ դասարանների պայքարում առաջին պատվավոր տեղն է զբաղեցրել Ակունքի միջնակարգ դպրոցի թիմը:
- 7-9-րդ դասարանցիների պայքարում Ակունքի միջնակարգ դպրոցի փոքրերի թիմը զբաղեցրել է երկրորդ տեղը:
Հաղթողները պարգևատրվել են ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթով, մեդալներով և դրամական պարգևներով:
Ընդհանուր առմամբ, Ակունքի միջնակարգ դպրոցը վաստակել է 6,5 մլն. դրամ, որը կօգտագործվի դպրոցի համար մարզագույք ձեռք բերելու ուղղությամբ:
Պարգևատրվել են նաև դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները և հաղթող աշակերտները:
Շնորհավորում ենք Կոտայքի մարզը ներկայացրած և կրկնակի հաղթանակ բերած մեր համառ և կամային բարձր որակներ դրսևորած բոլոր աշակերտներին, նրանց ուսուցիչներին՝ հերթական անգամ մարզի անունը բարձր հնչեցնելու համար: