Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը ՀՀ վարչապետի հետ այցելել է Հրազդանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոց և «Մոդուլային» տիպի նորակառույց մանկապարտեզ

12.09.2025

 ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին այցելել է Հրազդանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոց և «Մոդուլային» տիպի նորակառույց մանկապարտեզ։

 Այցերին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը։

 Դպրոցի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 1 մլրդ 912 մլն դրամ: Ծրագիրն իրականացվել է Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ:

 Նորակառույց դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար:
Շինաշխատանքները մեկնարկել էին 2021թ. նոյեմբերին, ավարտվել 2025թ. օգոստոսին:

 Դպրոցն ընդգրկված է Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» -ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկում։

 Հրազդան համայնքում մարզի ղեկավար Ահարոն Սահակյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այցելել են նաև «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ, որտեղ շինաշխատանքներն ավարտական փուլում են:

 Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 929 մլն դրամ, միջոցները տրամադրվել են ՀՀ պետբյուջեից: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-18 09:10:31