Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը Փրկարարի մասնագիտական տոնի կապակցությամբ
04.09.2025

Սեպտեմբերի 4-ը Հայաստանում նշվում է որպես Փրկարարի մասնագիտական տոն, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ ՆԳՆ փրկարար ծառայության բոլոր ծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ:
Սիրելի՛ փրկարարներ,
Ձեր մասնագիտությունն ու առաքելությունն ամենակարևորներից է ու համամարդկայինը և այն աշխատանքը, որ դուք եք իրականացնում, արժանի է մեծագույն շնորհակալության:
Այս կառույցի գործունեությունն առանձնահատուկ է և բարդ, սակայն ի պատիվ մեր փրկարարների, այդ աշխատանքն իրականացվում է բարձր մակարդակով, ինչի մասին է վկայում նաև հասարակության վստահությունն ու գոհունակությունը ոլորտի և փրկարարների նկատմամբ:
Առանձնահատուկ շնորհավորում եմ հատկապես ՆԳՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության բոլոր ծառայողներին և ևս մեկ անգամ վստահեցնում, որ ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմը և ՆԳՆ փ/ծ Կոտայքի մարզային փրկարարական վարչությունը ինչպես հիմա, այսուհետ ևս սերտ համագործակցելու են՝ ոլորտային ծրագրերն իրականացնելու և խնդիրները համատեղ լուծելու նպատակով:
Շնորհակալ ենք մասնագիտական բարձր որակների, պատասխանատու և բարեխիղճ ծառայության համար: