Նորություններ
Լրահոս
ՀՀ Կոտայքի մարզպետի պատվոգրերով են պարգևատրվել մի խումբ փրկարարներ և աշակերտներ
04.09.2025

Փրկարարի օրվա կապակցությամբ ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը Կոտայքի մարզպետի աշխատակազմի դիմահայաց բակում հանդիպել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության մի խումբ ծառայողներին՝ վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Ստեփան Ստեփանյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության կազմակերպած պատանի հրշեջ-փրկարարների հանրապետական մարզական առաջնությանը երրորդ տարին անընդմեջ առաջին պատվավոր տեղը զբաղեցրած Կոտայքի մարզի հավաքական թիմի անդամներին և նրանց ուսուցիչներին:
Հայկ Մկրտչյանը ողջունել է ներկաներին, շնորհավորել փրկարարներին մասնագիտական տոնի կապակցությամբ, ինչպես նաև շնորհակալություն հայտնել աշակերտներին երրորդ տարին անընդմեջ հանրապետական մարզական առաջնությունում մարզի անունը բարձր պահելու և առաջին տեղը զբաղեցնելու համար:
Փրկարարի օրվա կապակցությամբ, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար Հայկ Մկրտչյանը Կոտայքի մարզպետի պատվոգրերով է պարգևատրել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային վարչության մի շարք ծառայողների, ինչպես նաև ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողների:
Պատանի հրշեջ-փրկարարների 2025 թվականի հանրապետական մարզական առաջնությունում Կոտայքի մարզի հավաքական թիմի կազմով առաջին տեղը զբաղեցնելու համար պատվոգրերով են պարգևատրվել նաև մարզային թիմում ընդգրկված Հրազդանի թիվ 6, Աբովյանի թիվ 5 հիմնական, Առինջի, Զառի, Քաղսիի, Նորգյուղի միջնակարգ դպրոցների մի շարք աշակերտներ, ինչպես նաև նրանց զինղեկներն ու ֆիզկուլտուրայի ուսուցիչները' պատշաճ աջակցություն ցուցաբերելու համար:
Լուսանկարները՝ https://www.facebook.com/kotaykmarzpetaran