Նորություններ
Լրահոս
ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը մասնակցել է Հրազդանի թիվ 6 հիմնական դպրոցում կազմակերպված միջոցառմանը
01.09.2025
Նոր ուսումնական տարվա մեկնարկի շրջանակներում սեպտեմբերի 1-ին ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի, մարզպետի խորհրդական Ստեփան Բաղդասարյանի, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանի հետ այցելել է Հրազդանի Անանիա Շիրակացու անվան թիվ 6 հիմնական դպրոց, մասնակցել նոր ուսումնական տարվա մեկնարկին և 1974-1975 թթ. շրջանավարտների 50-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը, որին ներկա էին նաև այդ թվականների շրջանավարտները, որոնցից էր նաև ԵԿՄ նախագահը:
Ի դեպ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի նախաձեռնությամբ բարեկարգման աշխատանքներ են իրականացվել դպրոցի բակային հատվածում, տեղադրվել է աստիճանավանդակ և հուշարձան-ցայտաղբյուր:
Տոնական միջոցառումից հետո մարզի ղեկավարը շրջել է դպրոցի տարածքում, տնօրեն Լիլիկ Ղազարյանի հետ քննարկել ընթացիկ հարցեր:
Լուսանկարները՝ https://www.facebook.com/photo/?fbid=1079715747671589&set=pcb.1079717771004720