Նորություններ
Լրահոս
Հրազդանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցը բացվեց
01.09.2025
Սեպտեմբերի 1-ից Կոտայքի մարզն ունի ևս մեկ լուսավոր, ժամանակակից պայմաններով կառուցված և կահավորված նոր դպրոց:
Այսօր հանդիսավոր կերպով տեղի է ունեցել Հրազդանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացումը:
ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի, մարզպետի խորհրդական Ստեփան Բաղդասարյանի, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանի, քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հրաչյա Վարդանյանի հետ մասնակցել է դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը, տոնական միջոցառմանը, ապա շրջել դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 1 մլրդ. 811 մլն. 784 հազար դրամ: Այն իրականացվել է ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ՝ Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով' Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։
Իրականացված աշխատանքների արդյունքում Հրազդանն ունի նոր դպրոց՝ շուրջ 490 աշակերտներով' 54-ը առաջին դասարանցիներ:
Մանրամասները՝ https://www.facebook.com/photo/?fbid=1079121294397701&set=pcb.1079122584397572