Տպել
Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզում լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների մասին
16.08.2025

ՀՀ պետական բյուջեով' ՀՀ ՏԿԵՆ պատվիրակությամբ Կոտայքի մարզում այս պահին ընթանում են հանրապետական, միջպետական և մարզային նշանակության մի շարք ճանապարհահատվածների հիմնանորոգման, վերգետնյա անցումի և կամուրջների կառուցման աշխատանքներ։
Մասնավորապես,
- Հիմնանորոգվում է Ջրվեժից դեպի Գառնի և Գեղարդի վանք տանող հանրապետական նշանակության ճանապարհի շուրջ 14, 7 կմ երկարությամբ ճանապարհահատվածը (բացառությամբ սողանքային հատվածների)։ Աշխատանքներն ընթացքի մեջ են, իրականացվում են նաև հենապատերի, մայթերի կառուցման աշխատանքներ։
- Հիմնանորոգվում է Երևանի Բագրևանդի փողոցից Ձորաղբյուր տանող մարզային նշանակության ավտոճանապարհի 5,2 կմ երկարությամբ հատվածը։ Աշխատանքների մոտ 95 %-ն ավարտված է։
- Մեկնարկել են Բալահովիտից Աբովյանի մուտքի մոտ տանող հանրապետական նշանակության ճանապարհի ավելի քան 5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները։
- Առաջիկայում կմեկնարկի նաև Տ6-18(Տ-6-44-Երևանի սահման) տեղական նշանակության ավտոճանապարհի (Կորեայի ձոր) մոտ 1,1 կմ հատվածի հիմնանորոգումը։
Նշված ծրագրերից բացի,
- Ընթացքի մեջ են Երևան-Սևան-Ւջևան ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի' Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ վերգետնյա անցումի կառուցման աշխատանքները։
- ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցում, որը թույլ կտա քաղաքացիներին հատել Մ-4 միջպետական ճանապարհը։ Կառույցի թռիչքային կառուցվածքն ունի 19մ 50սմ երկարություն։ Ընդհանուր երկարությունը 39մ է, բարձրությունը՝ 5.10մ։ Հետիոտնային անցման լայնությունը 1.5մ է։
Վերգետնյա հետիոտնային անցման կառուցմամբ հնարավոր կլինի ապահովել հետիոտների անվտանգությունը՝ խուսափելով տվյալ հատվածում տեղի ունեցող վթարներից։
Աշխատանքների ավարտը նախատեսված է հոկտեմբեր ամսին։
- Ընթացքի մեջ են նաև Երևան-Սևան-Ւջևան ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի' Արզնիի հատվածում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքները։