Նորություններ
Լրահոս
Աբովյան քաղաքում առաջին անգամ բացվեց թենիսի կորտեր
04.08.2025

ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հետ ներկա է գտնվել Աբովյանում առաջին անգամ կառուցված թենիսի կորտերի բացման արարողությանը:
Աբովյան քաղաքում թենիսի կորտերի կառուցման ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության և Աբովյան համայնքի համաֆինանսավորմամբ' մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակում:
Ծրագրի ընդհանուր բյուջեն շինարարության պայմանագրով կազմում է 94 999 800 դրամ, որից 75 999 840 դրամը ՀՀ կառավարության ներդրման չափն է, իսկ 18 999 960 դրամը՝ համայնքի մասնաբաժինը:
Ծրագիրը ներկայացվել էր բնակչի կողմից և արժանանալով մեծ թվով բնակիչների հավանությանը' ճանաչվել հաղթող նախագիծ ու իրագործվել մեկ տարվա ընթացքում։
Միջոցառմանը ներկա էին նաև մարզպետի խորհրդական Մհեր Գևորգյանը, Աբովյան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Տիգրան Գեղամյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Աբովյանի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Հովհաննես Աբրահամյանը, պաշտոնատար անձինք մարզից, համայնքից, ներկայացուցիչներ Հայաստանի թենիսի ֆեդերացիայից, հյուրեր և բնակիչներ։
Երկու կորտերից բաղկացած մեծ խաղադաշտը հագեցած է անհրաժեշտ բոլոր հարմարություններով։
Լուսանկարները՝ https://www.facebook.com/photo/?fbid=1057099259933238&set=pcb.1057099916599839