Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԼՂ-ից բռնի տեղահանված և Կոտայքի մարզում բնակվող 100 երեխաներ 7-օրյա ամառային հանգստի են մեկնել Հունգարիա

01.08.2025

 Հունգարիայի կառավարությունը ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ 2024 թվականից իրականացնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների համար Հունգարիայում ամառային ճամբարի կազմակերպման ծրագիր։

 Ուրախությամբ ենք հայտնում, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի համագործակցության արդյունքում 2025 թվականի ծրագրի շրջանակներում օգոստոսի 11-ից 17-ը Հունգարիայի Զանկա քաղաքում գտնվող ճամբար են մեկնել ԼՂ-ից բռնի տեղահանված և Կոտայքի մարզում բնակվող 6-15 տարեկան 100 երեխաներ:

 Երեխաներին ուղեկցել են ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչությունների մասնագետները և համայնքապետարանների աշխատակիցներ՝ սոցիալական աշխատողներ, հոգեբաններ, մանկավարժներ, ինչպես նաև մանկաբույժներ:

 Ծրագրի իրականացմանն ակտիվ աջակցություն են ցուցաբերել մարզի համայնքապետարանները, իսկ այցի հետ կապված բոլոր ծախսերը հոգացել է հրավիրող կողմը:

 Շնորհակալություն բոլոր այն կառույցներին, որոնց հետ համագործակցությամբ ծրագիրը հաջողվել է և ԼՂ-ից բռնի տեղահանված ու Կոտայքի մարզում բնակվող երեխաներին հնարավորություն է ընձեռնվել մեկնել Հունգարիա և իրենց ամառային հանգիստն անցկացնել Հունգարիայի ճամբարում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-08 11:04:46