Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Գառնիում մեծ շուքով նշվել է Վարդավառ փառատոնը

29.07.2025

Գառնիում և Գեղարդավանքում հուլիսի 27-ին մեծ շուքով անցկացվել է Վարդավառ փառատոնը:

 Տարիներով ձևավորված ավանդույթը չխախտելով՝ այս տարի ևս ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմը Երիտասարդական ակումբների դաշնության և Գառնիի համայնքապետարանի հետ համագործակցությամբ կազմակերպել է Վարդավառ տոնակատարությունը:

 Գեղարվեստական և տեխնիկական մասով մեծ աջակցություն է ցուցաբերել Բյուրեղավանի համայնքապետարանը:

 Փառատոնի մեկնարկը տրվել է Գեղարդավանքում, այնուհետև շարունակվել Գառնիում՝ բազմաժանր երիտասարդական տոնախմբությամբ, ազգային պարերով, ավանդական խաղերով ու ծիսական արարողություններով։

Վարդավառ փառատոնին այս տարի մասնակցել են՝

  • Նաիրի համայնքի Քասախի արվեստի դպրոցի սաները՝ «Լուսաշող սիրո թագուհի, գեղասքանչ Աստղիկ դիցուհի» բեմադրությամբ
  • Բյուրեղավանի «Ծիլք» ազգագրական երգ ու պարի համույթը՝ ազգային-ավանդական պարերով
  • Նոր Հաճընի «Հաճըն» պարային անսամբլը՝ ժողովրդական պարերով
  •  Գառնիի արվեստի, մշակույթի և սպորտի կենտրոնի «Գառնի» պարային համույթը և Հացավանի «Լուսե» պարային համույթը՝ պարային կատարումներով:
  •  Բյուրեղավանի մարզամշակութային կենտրոնի տնօրեն Միքայել Խաչատրյանը և Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր գյուղի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոնի տնօրեն Գոհար Գոգոլյանը կազմակերպել էին Վարդավառին բնորոշ «Խնդումի» ծես։
  • Ծաղկաձոր համայնքի Մեղրաձորի մարզամշակութային կենտրոնի տնօրեն Գոհար Գոգոլյանը կազմակերպել էր նաև ազգային ավանդական խաղեր:
  • «Հաճըն» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավարներ Արսեն և Հասմիկ Ավետիսյանները և Բյուրեղավանի մարզամշակութային կենտրոնի տնօրեն Միքայել Խաչատրյանը կազմակերպել էին պորուսուցում Գառնի այցելած հյուրերի և զբոսաշրջիկների համար:
  • Վարդավառին միացել էին նաև Տերյան մշակութային կենտրոնը և ՏարազԱրտը՝ ազգային տարազների ցուցադրությամբ։
  • Գառնիի արվեստի, մշակույթի, սպորտի կենտրոնը ներկայացել էր գեղարվեստի բաժնի սաների գոբելեն և բատիկի բազմաժանր ստեղծագործություններով, իսկ

 Գառնիի համայնքապետարանը կազմակերպել էր տեղում պատրաստվող ազգային ուտեստների և Գառնիում աճող մրգերի հյուրասիրություն։

 Մշակութային տոնախմբությանը զուգահեռ տեղի է ունեցել նաև ավանդական ջրոցին: 

Լուսանկարները՝ https://www.facebook.com/photo/?fbid=1052610283715469&set=pcb.1052614823715015

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-08 11:04:46