Նորություններ
Լրահոս
ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության տոնի կապակցությամբ
05.07.2025

«Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է». հոդված 1
«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին». հոդված 2
Հուլիսի 5-ը Հայաստանում նշվում է որպես Սահմանադրության օր:
1995 թվականի հուլիսի 5-ին Հիմնական օրենքի նախագիծը դրվեց համազգային հանրաքվեի և հավանության արժանացավ հայ ժողովրդի կողմից: Այն դարձավ անկախ Հայաստանի առաջին սահմանադրությունը, որով մինչ օրս առաջնորդվում է Հայաստանի Հանրապետությունը:
Սիրելի' հայրենակիցներ,
Սահմանադրության ընդունումը մեր պետության համար առանցքային նշանակություն ունի։ Այն մեր պետության և պետականության հիմնասյունն է։
Շնորհավորելով բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ' ցանկանում եմ, որ պետության զարգացմանն ու առաջընթացին ուղղված մեր բոլոր ջանքերը բխեն բացառապես Սահմանադրությամբ ամրագրված դրույթներից, և մենք կարողանանք պաշտպանել Սահմանադրությամբ ամրագրված մարդու՝ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները՝ որպես անօտարելի արժանապատվություն։
Շնորհավոր Սահմանադրության օր