Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի թիմը «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի երրորդ մրցանակակիր

25.06.2025

 «Միկա» մարզահամալիրում օրերս ավարտվել են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը:

  Եզրափակիչ հանդիպումներին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:

 ՀՀ հանրակրթական դպրոցների 8000 մասնակից աշակերտների համառ պայքարում ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի թիմը դուրս գալով եզրափակիչ փուլ՝ զբաղեցրել է մրցանակային երրորդ տեղը և պարգևատրվել 1,5 մլն. ՀՀ դրամով, մարզիչը՝ Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Տարիել Հակոբյանը պարգևատրվել է 300 000 ՀՀ դրամով, իսկ թիմի 9 մասնակիցները՝ 75 000-ական դրամով:

 Շնորհավորում ենք մեր աշակերտներին երրորդ պատվավոր տեղը զբաղեցնելու համար և մաղթում նորանոր հաջողություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-31 17:40:23