Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ

23.06.2025

Հանրապետության և Կոտայքի մարզի սիրելի՛ զորակոչիկներ,

այսօրվանից մեկնարկում է 2025 թվականի ամառային զորակոչը, ինչը նշանակում է, որ արդեն ձեր հերթն է մեկնելու ծառայության և պաշտպանելու Հայաստանի Հանրապետության պետական սահմանները:

Այսօրվանից դուք ստանձնում եք նոր պարտավորություն՝ պաշտպանելու հայրենիքը: Ավելի կարևոր գիտակցում, քան այն, որ պաշտպանն ես քո երկրի, կարծում եմ, չկա:

Այս նոր շրջափուլում մաղթում եմ աչալրջություն, ուժեղ և ամուր կամք:

Այսօրվանից ոտք եք դնում նոր փորձություններով, բացահայտումներով ու հետաքրքրություններով լի աշխարհ ու թե ինչպիսին կլինի այն ձեզ համար, մեծապես կախված է հենց ձեզնից, ձեր դիրքորոշումից, հմտություններից, կամքից, հայրենասիրությունից:

Սիրելի՛ զորակոչիկներ,

ձեր ծառայությանը վերաբերեք առավելագույն պատասխանատվությամբ, հարգեք ձեր հրամանատարներին և լսեք նրանց խորհուրդները, եղեք ընկերասեր, քանի որ օրհասական պահերին հենց այդ կարևոր հատկանիշն է օգնում առաջ գնալ, դիմակայել դժվարություններին և պատվով հաղթահարել հանդիպող խոչընդոտները:
Համբերություն և տոկունություն եմ մաղթում նաև մեր բոլոր զորակոչիկների ծնողներին, ընկերներին, հարազատներին:

Թող խաղաղությունը թևածի մեր երկրում, մեր սահմաններին:

Անվտանգ ծառայություն ձեզ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-31 17:40:23