Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետն անցկացրել է զորակոչի հերթական նիստ

23.06.2025

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն անցկացրել է զորակոչային հանձնաժողովի հերթական նիստ, որին մասնակցում էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի պետ, փոխգնդապետ Զորիկ Ավդիշոևը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի պետ, փոխգնդապետ Բաբկեն Աղաբաբյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնի պետ, փոխգնդապետ Անի Դանիելյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնի պետ, փոխգնդապետ Հրաչյա Աթաբեկյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի ռազմական ոստիկանության բաժնի պետ, գնդապետ Լևոն Գրիգորյանը, ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Կոտայքի մարզի զինվորական կոմիսարի պաշտոնի ժամանակավոր կատարող, գնդապետ Բաբկեն Կուրղինյանը, Կոտայքի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Հարություն Ալեքսանյանը, վարչության մասնագետներ:

 Մարզպետը ողջունել է հանձնաժողովի նոր կազմի բոլոր անդամներին և մաղթել արդյունավետ համագործակցություն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և բանակի:

 Օրակարգի առաջին կետով ամփոփվել են 2025 թվականի ձմեռային զորակոչի արդյունքները, քննարկվել 2025 թվականի ամառային զորակոչի նախապատրաստման և անցկացման հետ կապված հարցեր:

 Հանձնաժողովի նիստի շրջանակում քննարկվել են նաև շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից մի շարք քաղաքացիների ազատման և տարկետման իրավունքից օգտվելու վերաբերյալ անձնական գործերը:

 Կոտայքի մարզային զորակոչային հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ պաշտպանության նախարարություն: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-31 17:40:23