Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ

21.06.2025

Սիրելի' բժիշկներ, բուժքույրեր, մայրապետներ, առողջապահական ոլորտի ներկայացուցիչներ,

շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։

Յուրաքանչյուրիդ աշխատանքի առանցքում մարդն է, նրա առողջությունն ու կյանքը և մարդկային կյանքերի փրկության գործում անգնահատելի է ձեր աշխատանքն ու նվիրվածությունը։

Ջեր մասնագիտությունը լոկ աշխատանք չէ, այն առաքելություն է' ուղղված հիվանդությունների ախտորոշմանը, կանխարգելմանը, բուժմանը և մարդկային կյանքերի փրկությանը։

Սիրելի բուժաշխատողներ,

մաղթում եմ ձեզ առողջություն, աշխատանքային վերելքներ, գնահատված լինելու զգացողություն, իսկ պետության կողմից առողջապահության ոլորտին ուղղված շարունակական բարեփոխումները նաև ձեր աշխատանքն ավելի լավ պայմաններում կազմակերպելու նպատակ ունի։

Առանձնահատուկ շնորհավորում եմ ռազմական բժիշկներին և Կոտայքի մարզի մեր սիրելի բուժաշխատողներին։

Ուժ, եռանդ և նվիրում ձեր բարդ, բայց պատասխանատու առաքելությունը բարձր մակարդակով իրականացնելու ճանապարհին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-22 18:04:34