Նորություններ
Լրահոս
Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի թիմը կմասնակցի «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլին
20.06.2025

Հունիսի 20-ին «Միկա» մարզահամալիրում կայացել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի փլեյ-օֆֆ փուլը:
ՀՀ Կոտայքի մարզը ներկայացրել են Չարենցավանի թիվ 4 և Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցների հավաքական թիմերը:
Համառ պայքարի արդյունքում Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի թիմը հնարավորություն է ստացել մասնակցելու հունիսի 21-ին կայանալիք մրցաշարի եզրափակիչ փուլին:
Հաջողություն ենք մաղթում մեր բոլոր մասնակիցներին առաջիկա խաղում: