Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Աղավնաձոր բնակավայրում հիմնանորոգվել են ներհամայնքային ճանապարհներ, Մարմարիկում վերանորոգվել է վարչական շենքը, իսկ Մեղրաձորում կառուցվել է խաղադաշտ

13.06.2025

 ՀՀ պետական բյուջեով և կառավարության սսուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզի համայնքներում իրականացվող աշխատանքները դիտարկելու նպատակով այսօր ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի, Ծաղկաձոր խոշորացված համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի, մարզպետի խորհրդական Ստեփան Բաղդասարյանի և վարչական ղեկավարների հետ շրջայց է կատարել Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր, Մարմարիկ, Մեղրաձոր բնակավայրեր:

Այցի առաջին կանգառը Աղավնաձոր բնակավայրում էր:

 Այստեղ ՀՀ կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվում են 4-րդ փողոցի շուրջ 1200 մետր երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներ: Շահած ծրագրի արժեքը շուրջ 89 մլն. դրամ է։
Ի դեպ, նշված հատվածում շուրջ 40 տարի որևէ աշխատանք չէր իրականացվել:

ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրով Աղավնաձորում իրականացվում են նաև 3-րդ փողոցի կոյուղու համակարգի կառուցման աշխատանքներ: Շուրջ 58 մլն. դրամ արժողությամբ ծրագրի շրջանակում կառավարություն-համայնք 65 % - 35 % համաֆինանսավորմամբ կառուցվում է շուրջ 1600 մետր երկարությամբ կոյուղու համակարգ, որը սպասարկելու է 80 տնտեսության:

Հաջորդիվ այցելել են Մարմարիկ բնակավայր: Այստեղ շուտով ՀՀ կառավարության 2025 թվականի սուբվենցիոն ծրագրով կմեկնարկեն բնակավայր մտնող ներհամայնքային ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագիրն արդեն հաստատված է, մրցույթը հայտարարված: Նախատեսվում է իրականացնել 1950 մետր երկարությամբ ճանապարհահատվածի կապիտալ ասֆալտապատում՝ կառավարություն-համայնք 50%-50% համաֆինանսավորմամբ:

 Մարմարիկում համայնքային բյուջեով կատարվել են նաև վարչական շենքի վերանորոգման աշխատանքներ, որտեղ անվճար հիմունքներով գործելու են տարբեր խմբակներ: Մարզի ղեկավարն առաջարկել է առաջին հարկի ընդարձակ դահլիճը ևս որևէ ծրագրով վերանորոգել և ծառայեցնել որպես մարզադահլիճ: Այն էապես կազդի բնակավայրում երիտասարդական կյանքի աշխուժացմանն ու սպորտի մասսայականացմանը:

 Այցի շրջանակում Ահարոն Սահակյանը ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ եղել են նաև Մեղրաձոր բնակավայրում:

 Այստեղ էլ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Ծաղկաձորի համայնքապետարանի համագործակցությամբ կառուցվել և արդեն շահագործման է հանձնվել նոր ֆուտբոլի խաղադաշտը:

 Բոլոր բնակավայրերում մարզպետն անհատական և չնախատեսված հանդիպումներ է ունեցել նաև բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերը: Բնակիչները ներկայացրել են ոռոգման ջրի խնդիրը։

 Մարզպետն առաջարկել է խնդրի լուծմանն ուղղված մեխանիզմներ մշակել, որոնք առաջիկայում կքննարկվեն և հարցը կլուծվի։

Քննարկվել են այլ հարցեր ևս։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-22 18:04:34